Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 2-ին հայկական ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա` առաջնությունից դուրս գալու դիմումով:
«Ուրարտուն» ի վիճակի չէ շարունակել ելույթները ֆինանսական ծանր վիճակի պատճառով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 9 տուրերում «Ուրարտուն» կրել է 9 պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում