15:16  ,  10 հուլիսի, 2012

Western Union-ը՝ Եվրոպայի լիգայի հովանավոր

ՈւԵՖԱ-ն երեք տարվա պայմանագիր է ստորագրել Western Union ընկերության հետ: Մինչեւ 2014/2012թթ. մրցաշրջանի ավարտը հայտնի ընկերությունը կլինի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի գլխավոր հովանավորը: Բացի այդ, Western Union-ը կհովանավորի ֆուտզալի ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպումները (2013, 2014 եւ 2015թթ.), հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Մենք շատ ուրախ ենք դառնալ Եվրոպայի լիգայի գործընկերը: Western Union ընկերությունը հայտնի է 200 երկրներում: Այն հնարավորություն կտա իր հաճախորդներին ավելի մոտ գտնվել աշխարհին ու Եվրոպայի լիգային»,- հայտարարել է Western Union Ventures ընկերության փոխնախագահ Դիանա Սքոթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով