«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo-ի վարկածով ընդգրկվել է 2016 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի հավաքականի ավագը հայտնվել է 60-րդ տեղում:
Աղբյուրը հիշեցրել է, որ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով:
FourFourTwo-ը տարվա 40 լավագույն ֆուտբոլիստներին դեռ չի ներկայացրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում