12:49  ,  10 հուլիսի, 2012

Գաբրիել Սարգսյանի չորրորդ անընդմեջ հաղթանակը

Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատային բաց մրցաշարի չորրորդ տուրում Գաբրիել Սարգսյանն առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Ստանիի նկատմամբ:

Չորրորդ տուրից հետո հայ գրոսմայստերը վաստակել է չորս միավոր եւ ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոյի ու ռուսաստանցի Անդրեյ Ռիչագովի հետ գլխավորում է աղյուսակը:

5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի առաջատարների թվում գտնվող ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում