13:04  ,  24 նոյեմբերի, 2016

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը մեծ առաջընթաց է գրանցել

Հայաստանի ազգային հավաքականը մեծ առաջընթաց է գրանցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում: Նոյեմբերի 24-ին հրապարակված աղյուսակում Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն առաջադիմել է 38 աստիճան եւ հայտնվել 87-րդ տեղում:

Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականն անցկացրել էր մեկ խաղ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում 3:2 հաշվով հաղթելոց Չեռնոգորիայի թիմին, որը չէր կարողացել պահպանել 2 գոլի առավելությունը:

Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է, իսկ բրազիլացիները բարձրացել են երկրորդ տեղ: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան  եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 15-րդն է, Ռումինիան՝ 39-ը, Դանիան՝ 46-ը, Չեռնոգորիան՝ 63-ը, իսկ Ղազախստանը՝ 97-րդը: Թուրքիան 24-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 90-րդ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանի թիմին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով