23:25  ,  19 նոյեմբերի, 2016

«Բավարիան» պարտվեց Դորտմունդում, «Լայպցիգը»՝ սենսացիոն առաջատար

Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային», որն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում: Միակ գոլը սկզբնամասում խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

«Բավարիան» չօգտվեց սենսացիոն առաջատար «Լայպցիգին» հավասարվելու հնարավորությունից եւ 24 միավորով մնաց երկրորդ տեղում: Դորտմունդցիները 21 միավորով եզրափակում են լավագույն եռյակը:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 1:0

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում