11:20  ,  14 նոյեմբերի, 2016

NBA. «Քլիվլենդն» ու «Գոլդեն Սթեյտը» հաղթեցին, հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 71-րդ կանոնավոր առաջնությունում այս գիշեր անցկացվել են 5 խաղեր: Գործող չեմպիոն «Քլիվլենդն» ու փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տարել են հերթական հաղթանակները:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Օռլանդոյի» խաղացող Սերժ Իբակայի հաղթական նետումն «Օկլահոմայի» դեմ խաղում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Շառլոտ»՝ 100:93 (32:22, 20:32, 19:18, 29:21)

«Գոլդեն Սթեյտ» – «Ֆինիքս»՝ 133:120 (28:32, 34:27, 37:33, 34:28)

«Օկլահոմա» – «Օռլանդո»՝ 117:119 (13:27, 34:30, 37:25, 33:37)

«Մինեսոտա» – «Լեյքերս»՝ 125:99 (36:27, 33:19, 18:26, 38:27)

«Պորտլենդ» – «Դենվեր»՝ 112:105 (20:28, 30:29, 36:15, 26:33)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում