Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 71-րդ կանոնավոր առաջնությունում այս գիշեր անցկացվել են 5 խաղեր: Գործող չեմպիոն «Քլիվլենդն» ու փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տարել են հերթական հաղթանակները:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Օռլանդոյի» խաղացող Սերժ Իբակայի հաղթական նետումն «Օկլահոմայի» դեմ խաղում:
NBA, կանոնավոր առաջնություն
«Քլիվլենդ» – «Շառլոտ»՝ 100:93 (32:22, 20:32, 19:18, 29:21)
«Գոլդեն Սթեյտ» – «Ֆինիքս»՝ 133:120 (28:32, 34:27, 37:33, 34:28)
«Օկլահոմա» – «Օռլանդո»՝ 117:119 (13:27, 34:30, 37:25, 33:37)
«Մինեսոտա» – «Լեյքերս»՝ 125:99 (36:27, 33:19, 18:26, 38:27)
«Պորտլենդ» – «Դենվեր»՝ 112:105 (20:28, 30:29, 36:15, 26:33)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում