16:49  ,  10 նոյեմբերի, 2016

Հայաստան - Շվեյցարիա՝ 0:4

Երեւանում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարը, որում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Շվեյցարիայի, Իտալիայի եւ Հունգարիայի թիմերը:

Առաջին տուրում հայկական թիմը «Բանանց» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի հետ եւ պարտվեց 0:4 հաշվով: Շվեյցարացիները խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին 2-ական գոլ եւ տարան վստահ հաղթանակ:

Օրվա մյուս խաղում Հունգարիայի եւ Իտալիայի հավաքականները կհանդիպեն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:

Եվրո-2017, ընտրական 7-րդ խմբի մրցաշար
Առաջին տուր

Հայաստան – Շվեյցարիա՝ 0:4

Շմիդ, 15, Մուհեյմ, 25, Դոմգյոնի, 58, Քելա, 70

Հունգարիա – Իտալիա՝ 18:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news