12:20  ,  5 նոյեմբերի, 2016

«Գոլդեն Սթեյտի» անակնկալ պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 71-րդ կանոնավոր առաջնությունում այս գիշեր անցկացվել են 9 խաղեր: Փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս անակնկալ պարտություն է կրել «Լեյքերսից»՝ 97:117:

«Գոլդեն Սթեյտի» նորեկ Կեւին Դյուրանտը վաստակել է 27 միավոր եւ ճանաչվել խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ, իսկ նրա ակումբակից Ստիվեն Կարին հավաքել է 13 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Լեյքերիս» խաղացող Լերի Նենսը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Գոլդեն Սթեյտ»՝ 117:97 (24:15, 41:34, 28:33, 24:15)

«Վաշինգտոն» – «Ատլանտա»՝ 95:92 (19:19, 29:16, 23:28, 24:29)

«Տորոնտո» – «Մայամի»՝  96:87 (25:27, 27:19, 23:26, 21:15)

«Բրուքլին» – «Շառլոտ»՝ 95:99 (23:23, 27:20, 20:30, 25:26)

«Չիկագո» – «Նյու Յորք»՝ 104:117 (23:32, 34:24, 24:28, 23:33)

«Մեմֆիս» – «Կլիպերս»՝ 88:99 (20:23, 15:30, 22:23, 31:23)

«Յուտա» – «Սան Անտոնիո»՝ 86:100 (17:27, 24:26, 25:29, 20:18)

«Նոր Օրլեան» – «Ֆինիքս»՝ 111:112 (լրացուցիչ ժամանակում) (29:30, 32:28, 18:23, 23:21, 9:10)

«Դալաս» – «Պորտլենդ»՝ 95:105 (26:26, 26:29, 24:24, 19:26)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English