Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի կարողացել հաղթահարել Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչի արգելքը: Սերբ թենիսիստի ճանապարհին կանգնել է խորվաթ Մարին Չիլիչը, որը 1 ժամ 45 րոպե տեւած մրցախաղում հաղթել է 6:4, 7:6 հաշվով: Չիլիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իզները:
Այս պարտությունից հետո Նովակ Ջոկովիչը կարող է զրկվել առաջին ռակետի կոչումից: Եթե բրիտանացի Էնդի Մարեյը Փարիզի մրցաշարում հասնի եզրափակիչ, ապա կգլխավորի ATP-ի վարկանիշային ցուցակը: Կիսաեզրափակիչում Մարեյը մրցելու է կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:55 , 28 սեպտեմբերի 
22:48 , 28 սեպտեմբերի 
22:13 , 28 սեպտեմբերի 
21:49 , 28 սեպտեմբերի 
21:27 , 28 սեպտեմբերի 
20:47 , 28 սեպտեմբերի 
19:38 , 28 սեպտեմբերի
19:05 , 28 սեպտեմբերի
18:47 , 28 սեպտեմբերի
18:05 , 28 սեպտեմբերի