11:43  ,  4 նոյեմբերի, 2016

NBA. Դյուրանտը 39 միավոր վաստակեց «Օկլահոմայի» դեմ խաղում, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 71-րդ կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» սեփական խաղահրապարակում 128:122 հաշվով հաղթել է «Բոստոնին», իսկ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը պարտության է մատնել «Օկլահոմային»՝ 122:96:

«Գոլդեն Սթեյտի» նորեկ Կեւին Դյուրանտը 39 միավոր է վաստակել իր նախկին թիմի դեմ խաղում՝ ճանաչվելով ամենաարդյունավետ բասկետբոլիստ: «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 30 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» խաղացող Տրիստան Թոմփսոնը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օռլանդո» – «Սակրամենտո»՝ 102:94 (23:29, 33:21, 28:28, 18:16)

«Միլուոկի» – «Ինդիանա»՝ 125:107 (29:30, 34:27, 27:22, 35:28)

«Մինեսոտա» – «Դենվեր»՝ 99:102 (37:25, 24:30, 14:33, 24:14)

«Քլիվլենդ» – «Բոստոն»՝ 128:122 (36:25, 32:26, 32:32, 28:39)

«Գոլդեն Սթեյտ» – «Օկլահոմա»՝ 122:96 (31:32, 37:11, 30:27, 24:26)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում