23:02  ,  2 նոյեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյոն որակազրկվեց եւ տուգանվեց

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեկ խաղով որակազրկել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Պորտուգալացի մասնագետը ստիպված կլինի նաեւ վճարել 58 հազար ֆունտ ստերլինգ տուգանք:

«Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում (0:0) մրցավար Մարկ Կլատենբուրգը հեռացրեց Մոուրինյոյին քննադատության համար: «Յունայթեդի» մարզիչը դժգոհ էր, որ Կլատենբուրգը չէր նշանակել 11 մետրանոց «Բարնլիի» դապասին, երբ Ջոն Ֆլանագանը խախտեց կանոնները Մատեո Դարմիանի նկատմամբ: Դրա համար Մոուրինյոն որակազրկվել է մեկ խաղով եւ տուգանվել 8 հազար ֆունտ ստերլինգով:

Եվս 50 հազար ֆունտ ստերլինգով Մոուրինյոն տուգանվել է «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղից առաջ մրցավարների վերաբերյալ արած մեկնաբանության համար:

Մոուրինյոն բաց կթողնի նոյեմբերի 6-ին կայանալիք «Սոունսիի» դեմ Պրեմյեր լիգայի 11-րդ տուրի հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում