Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը խոսել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ չեմպիոնի հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի առաջիկա դիմակայության մասին:
«Նախորդ մրցաշարերում Կարյակինը վատ չէր խաղում, բայց նրա մարզավիճակի մասին այժմ կարծիք չեմ հայտնի, քանի որ հաճախ դա կախված է մրցակցից: Սերգեյը կարող է գերազանց պատրաստ լինել, բայց չգտնել անհրաժեշտ բանալիներ Կարլսենի դեմ շահավետ դիրք ստանալու համար: Իսկ Մագնուսը պատմության մեծագույն խաղացողներից մեկն է: Նրա հետ բոլորին է բարդ խաղալ: Կարլսենի վիճակն էլ չեմ իմանա մինչեւ մրցամարտի սկսվելը: Նա բացառիկ չեմպիոններից մեկն է, որ տիտղոսը նվաճելուց հետո չսկսեց վատ խաղալ: Վիշի Անանդի նման մեծագույն շախմատիստը աշխարհի չեմպիոն տիտղոսի մրցամարտերից առաջ միշտ վատագույն մարզավիճակում էր: Այսպիսի մրցամարտերը միշտ տարօրինակ են լինում»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:
Համաշխարհայի թագի համար Կարյակին – Կարլսեն մրցամարտը տեղի կունենա նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում