12:15  ,  19 հոկտեմբերի, 2016

Պաշտոնական. Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը

Շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմը գլխավորող Արթուր Պետրոսյանը կնշանակվի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստն ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի նոյեմբերի 1-ից եւ պայմանագիր կկնքի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

44-ամյա Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատել է Եվրո-2016-ի ընտրական փուլում, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի Բեռնար Շալանդը: Ֆուտբոլային կարիերայի տարիներին նա 1992-2005-ը Հայաստանի հավաքականում անցկացրել է 70 խաղ եւ խփել 11 գոլ: Պետրոսյանը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր դարձել Վարուժան Սուքիասյանի հրաժարականից հետո:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի 3 տուրերում հայկական թիմը պարտվել է Դանիային (0:1), Ռումինիային (0:5) եւ Լեհաստանին (1:2): ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաջորդ՝ տարեվերջյան խաղը նախատեսված է նոյեմբերի 11-ին, երբ Երեւանում մրցակիցը կլինի խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով