01:04  ,  7 հուլիսի, 2012

Մարսելո Բյելսան հրաժարական տվեց

Մարսելո Բյելսան հրաժարական է տվել Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է Marca-ն:

Պարբերականը նշում է, որ Բյելսայի հրաժարականը կապված է բասկյան ակումբի մարզաբազայում շինարարական աշխատանքների շուրջ ծագած սկանդալի հետ: Արգենտինացի մասնագետը դժգոհ էր մնացել շինարարական աշխատանքների որակից եւ վիճաբանել կապալառուի հետ:

Ուրբաթ օրը ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ քննադատել էր մարզիչի վարքագիծը եւ ներողություն խնդրել կապալառու ընկերությունից: «Մարզական «Աթլետիկ» ակումբը բացարձակապես համամիտ չէ Մարսելոյի տեսակետի հետ»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում