15:06  ,  8 հոկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին. Մտքով ձեզ հետ եմ

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ռումինիայի դեմ ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի խաղից առաջ ֆեյսբուքյան գրառումով դիմել է իր թիմակիցներին ու հայ երկրպագուներին:

«Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի եւ վստահ խաղ: Մտքով ձեզ հետ եմ: Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարեւոր է»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի ժամանել ազգային թիմի հավաքին: Հայաստան - Ռումինիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English