22:09  ,  5 հոկտեմբերի, 2016

Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը բավարարվեց կես միավորով

Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը նախավերջին տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց չինացի Լի Չաոյի հետ եւ վաստակել է 4.5 միավոր: 8-րդ տուրում չի ավարտվել միայն մեկ պարտիա:

Վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5 

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5 

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 0.5:0.5 

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ միավորԳիրի՝ 4,5,  Արոնյան, ԿրամնիկԱնանդ՝ 4-ական, Սվիդլեր, Չաո՝ 3,5-ական, Մամեդյարով՝ 3Տոմաշեւսկի՝ 2,5, Գելֆանդ՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով