Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը նախավերջին տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց չինացի Լի Չաոյի հետ եւ վաստակել է 4.5 միավոր: 8-րդ տուրում չի ավարտվել միայն մեկ պարտիա:
Վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Միխայիլ Տալի հուշամրցաշար, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 5 միավոր, Գիրի՝ 4,5, Արոնյան, Կրամնիկ, Անանդ՝ 4-ական, Սվիդլեր, Չաո՝ 3,5-ական, Մամեդյարով՝ 3, Տոմաշեւսկի՝ 2,5, Գելֆանդ՝ 1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում