16:02  ,  5 հոկտեմբերի, 2016

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը՝ Երեւանի պատվավոր քաղաքացիներ

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին ու փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում։ Նման որոշում է կայացվել Երեւանի ավագանու արտահերթ նիստում։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Նազարյանից հետո դարձել էր անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը, իսկ Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում՝ բավարարվելով արծաթե մեդալով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում