01:55  ,  7 մարտի, 2012

Անգլիայի գավաթ. «Չելսին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս հաղթեց «Բիրմինգեմին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Լոնդոնյան ակումբի կազմում աչքի ընկան իսպանացի Խուան Մատան ու պորտուգալացի Ռաուլ Մեյրելեշը:

Քառորդ եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը կլինի Չեմպիոնշիփում (Առաջին դիվիզիոն) հանդես եկող «Բրայթոնը»:

Անգլիայի գավաթ. 1/8 եզրափակիչ

«Բիրմինգեմ» - «Չելսի»՝ 0:2

Մատա, 54, Մեյրելեշ, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս