23:24  ,  29 սեպտեմբերի, 2016

Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը բաժանում է 4-7-րդ տեղերը

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի երրորդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակել է 1.5 միավոր եւ բաժանում է 4-7-րդ տեղերը: Առաջին տեղը կիսում են Յան Նեպոմնյաշչին ու Անիշ Գիրին՝ 2.5-ական միավոր:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)՝ 1:0

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0

Լի Չաո (Չինաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը. Նեպոմնյաշչի, Գիրի՝ 2.5-ական միավոր, Անանդ՝ 2, Սվիդլեր, Լի Չաո, Արոնյան, Մամեդյարով՝ 1.5-ական, Կրամնիկ՝ 1, Գելֆանդ, Տոմաշեւսկի՝ 0.5-ական:

Չորրորդ տուր

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան) 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Լի Չաո (Չինաստան)

Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով