00:22  ,  24 սեպտեմբերի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակով

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում 80 հազար 800 (99 տոկոս)  երկրպագուների ներկայությամբ ընդունեց «Ֆրայբուրգին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Թոմաս Տուխելի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Լուկաշ Պիշչեկն ու Ռաֆայել Գերեյրոն:

Դորտմունդյան թիմը 12 միավորով բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ առաջատար Մյունխենի «Բավարիան», սակայն չորս խաղից հետո: «Ֆրայբուրգը» 6 միավորով 9-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»՝ 3:1

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 45, Լուկաշ Պիշչեկ, 53, Ռաֆայել Գերեյրո, 90+1 - Մաքսիմիլիան Ֆիլիպ, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English