15:51  ,  22 սեպտեմբերի, 2016

Ֆելիպե Լուիսի վնասված ոտքը՝ Սուարեսի հետ բախումից հետո (ֆոտո)

Մադրիդի «Աթլետիկոյի» բրազիլացի պաշտպան Ֆելիպե Լուիսն իր ոտքի լուսանկարն է հրապարակել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղից հետո։

Լուիսը դրվագներից մեկում վնասվածք էր ստացել Լուիս Սուարեսի հետ բախումից հետո։ «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվողն առանձնացել էր կոպիտ խաղով եւ ստացել դեղին քարտ։

«Լավ է, որ ինձ շատ չվնասեց»,- Instagram-ի էջում գրել է բրազիլացին։

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» դեմ խաղում «Բարսելոնան» չէր կարողացել պահպանել առավելությունը՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում