14:26  ,  15 սեպտեմբերի, 2016

Իլյումժինովը Օբամային, Քլինթոնին ու Թրամփին հրավիրել է աշխարհի չեմպիոնի մրցախաղին Նյու Յորքում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Նյու Յորքում կայանալիք շախմատային թագի համար մրցամարտին հրավիրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփին եւ Հիլարի Քլինթոնին, հաղորդում է Sport-express-ը:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ տիտղոսի ռուսաստանցի հավակնորդ Սերգեյ Կարյակինի մրցամարտը Նյու Յորքում տեղի կունենա նոյեմբերի 11-ից 30-ը:

2015թ. նոյեմբերին Կիրսան Իլյումժինովը Սիրիայի ղեկավարության հետ կապեր ունենալու մեղադրանքով ընդգրկվել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցուցակում: 2016թ. մայիսին Իլյումժինովը իր պատվի, արժանապատվության եւ հեղինակության պաշտպանության հայց է ներկայացրել ԱՄՆ-ի Ֆիննախի դեմ Վաշինգտոնի դատարան: Իլյումժինովը նաեւ ցանկություն է հայտնել ստանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն այդ երկրում դատավարությանը մասնակցելու համար եւ նամակով դիմել է ԱՄՆ նախագահին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով