10:22  ,  14 սեպտեմբերի, 2016

Բրոնզե մեդալ՝ ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից

Թբիլիսում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանը նվաճել է մեկ մեդալ:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն արժանացել է բրոնզե մեդալի: Պողոսյանը մեկնարկային 2 գոտեմարտերում նույն՝ 8:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջավիդ Միրալաեւին ու ուկրաինացի Վասիլ Պանասյուկին, իսկ քառորդ եզրափակիչում 1:2 հաշվով պարտվել է իրանցի Յուսեֆ Ֆաթհին էր: Իրանցին հասել է եզրափակիչ եւ դարձել աշխարհի չեմպիոն, իսկ Պողոսյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նա 8:0 հաշվով հաղթել է պորտուգալացի Դանիել Դե Մորաիս Կաին, իսկ երրորդ տեղի համար պայքարում 5:3 հաշվով ուժեղ է գտնվել ճապոնացի Ռիոմա Անրակուից:

Սամվել Գրիգորյանը (50 կգ), Շանթ Խաչատրյանը (54 կգ), Տիգրան Մինասյանը (58 կգ) ու գերծանր քաշային (100 կգ) Հովհաննես Մաղաքյանը մեդալ չեն նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում