00:27  ,  10 սեպտեմբերի, 2016

Լեւանդովսկու եւ Կիմիխի գոլերը հաղթանակ բերեցին «Բավարիային»

Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի առաջնության երկրորդ տուրում հյուրընկալվեց «Շալկեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

81-րդ րոպեին աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Ավելացված երկրորդ րոպեին հաշիվը կրկնապտակեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը:

Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Շալկե» - «Բավարիա»՝ 0:2

Ռոբերտ Լեւանդովսկի, 81, Ջոշուա Կիմիխ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English