00:46  ,  31 օգոստոսի, 2016

Հովհաննես Գաբուզյանն ու Հովիկ Հայրապետյանը՝ միջազգային մրցաշարի մեդալակիրներ

Իրանի Համադան քաղաքում անցկացված 13-րդ ավանդական շախմատային փառատոնի ուժեղագույնների մրցաշարում (13th International Chess Festival Avicenna Open-Group A(Masters) Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Հովիկ Հայրապետյանը գրավել են երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար:

Հաղթողի կոչումը նվաճել է Լատվիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Հայ շախմատիստները հաղթողից հետ են մնացել կեսական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս