Երեւանի «Արարատի»՝ Ձորաղբյուրի մարզաբազայում տեղադրվել է ժամանակակից արհեստական խոտածածկով խաղադաշտ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Խաղադաշտը տեղադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության մեկնարկային 3 տուրերում «Արարատը» միավոր չի վաստակել եւ վերջին տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում