Հայաստանի հավաքականի շախմատիստ Սերգեյ Մովսեսյանի հաղթանակով է ավարտվել Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացված Czech Open 2016 մրցաշարը: Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր (վեց հաղթանակ, երեք ոչ ոքի) եւ գրավել է առաջին տեղը: Նա կեսական միավոր է գերազանցել 2-10-րդ տեղերը բաժանած շախմատիստներին՝ 7-ական միավոր:
Լրացուցիչ ցուցանիշով, երկրորդ տեղը զբաղեցրել է չեխ Վիկտոր Լազնիցկային: Եռյակը եզրափակել է Հնդկաստանի ներկայացիչ Վիսախ Ն Ռ-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի