Ֆրանսիայում շարունակվող Եվրո-2016-ը դարձել է պատմության ամենաարդյունավետ Եվրոպայի առաջնությունը:
1/8 եզրափակիչի խաղերից հետո մրցաշարում գրանցվել է 88 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Մինչեւ այս ամենաարդյունավետ Եվրոպայի առաջնությունը եղել էր 2000-ին, երբ գրանցվել էր 85 գոլ:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ: 1960-1976-ը մրցաշարն անցկացվում էր 4 թիմով, 1980-1992-ը՝ 8, իսկ 1996-2012-ը՝ 16:
Եվրո-2016, 1/4 եզրափակիչ
Հունիսի 30
Լեհաստան – Պորտուգալիա՝ 23:00-ին (Երեւանի ժամանակով), Մարսել
Հուլիսի 1
Ուելս – Բելգիա՝ 23:00, Լիլ
Հուլիսի 2
Գերմանիա – Իտալիա՝ 23:00, Բորդո
Հուլիսի 3
Ֆրանսիա – Իսլանդիա՝ 23:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում