Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները Անգլիայի եւ Իսլանդիայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղը դիտել են հեռուստացույցով եւ շատ են ուրախացել Եվրոպայի առաջնության նորեկի հաղթանակով:
Հիշեցնենք, որ իսլանդացիները սենսացիոն հաղթանակ էին տարել 2:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիայի հավաքականին: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Իտալիա - Գերմանիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:
Ուելսն ու Անգլիան փլեյ-օֆֆ էին դուրս եկել B խմբից, որտեղ անգլիացիները 2:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել բրիտանական դերբիում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի