Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի որակավորման փուլում: 21-ամյա մոսկվացի թենիսիստը 6:3, 6:4 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցիչ Բաի Յանին: Հանդիպումը տեւել է 58 րոպե:
Ընտրական փուլի եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի իսպանացիներ Դավիդ Պերես-Սանսի եւ Էնրիկե Լոպես-Պերեսի դիմակայության հաղթողի հետ:
Ուիմբլդոնի հիմնական մրցաշարը կմեկնարկի հունիսի 27-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում