Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները Իռլանդիայի դեմ Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղի երկրորդ գոլը խփել են 28 փոխանցումից հետո: Դա Եվրոպայի առաջնությունների ամենաերկար գոլային խաղարկումն է սկսած 1980 թվականից, գրում է Opta Sports-ը:
Բորդոյում կայացած խաղում Բելգիայի հավաքականի երկրորդ գոլը խփել էր ռուսական «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը, որը ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Այդ գոլի գրոհին մասնակցել են 9 ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի դուբլի ու Վիտսելի գոլի շնորհիվ բելգիացիները հաղթել էին 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի 
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի