18:50  ,  18 հունիսի, 2016

Եվրո-2016. Լուկակուի դուբլն ու Բելգիայի վստահ հաղթանակը (ֆոտոշարք)

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց իռլանդացիների դարպասը:

Բորդոյում կայացած խաղի առաջին խաղակեսում բելգիացիներն ունեին նկատելի առավելություն, բայց գոլ խփել չստացվեց: Ընդմիջումից հետո Մարկ Վիլմոտսի թիմին հաջողվեց առավելությունը վերածել գոլերի: Հաշիվը 48-րդ րոպեին բացեց «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն: 61-րդ րոպեին ռուսական «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը կրկնապատկեց բելգիացիների առավելությունը, իսկ 9 րոպե անց Լուկակուն դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Բելգիան 0:2 հաշվով պարտվել էր Իտալիային, իսկ Իռլանդիան ոչ ոքի էր խաղացել Շվեդիայի հետ: Իտալացիները երկրորդ տուրում հունիսի 17-ին նվազագույն հաշվով հաղթել էին Շվեդիային եւ 6 միավորով E խմբի առաջատարն են: Բելգիան ունի 3 միավոր, իսկ Շվեդիան ու Իռլանդիան՝ 1-ական: Խմբային փուլի վերջին տուրում հունիսի 22-ին կկայանան Իտալիա – Իռլանդիա եւ Բելգիա – Շվեդիա խաղեր:

Եվրո-2016, երկրորդ տուր

E խումբ

Բելգիա - Իռլանդիա՝ 3:0

 Ռոմելու Լուկակու, 48, 70, Ակսել Վիտսել, 61

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոմաս Մունյե, Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն, Թոմաս Վերմալեն, Ակսել Վիտսել, Մուսա Դեմբելե (Ռաջա Նայնգոլան, 57), Կեւին Դե Բրույնե, Յաննիկ Կարասկո (Դրիս Մերտենս, 64), Էդեն Ազար, Ռոմելու Լուկակու (Կրիստիան Բենտեկե, 82):

Իռլանդիա. Դարեն Ռենդոլֆ, Շեյմուս Կոլման, Ստիվեն Ուորդ, Սայրան Կլարկ, Ջոն Օ՛Շի, Գլեն Ուիլան, Ջեյմս Մաքարտի (Ջեյմս Մքլին, 64), Ջեֆ Հենդրիկ, Շեյն Լոնգ (Ռոբի Քին, 78), Ռոբերտ Բրեյդի, Ուես Հուլահան (Էյդեն Մաքգիդի, 71):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով