18:51  ,  17 հունիսի, 2016

Եվրո-2016. Էդերի գոլն Իտալիային դուրս բերեց փլեյ-օֆֆ (ֆոտո)

Եվրո-2016-ի E խմբի երկրորդ տուրում մրցեցին Իտալիայի եւ Շվեդիայի հավաքականները: Թուլուզում տեղի ունեցած խաղում դարպասի գրավում գրանցվեց միայն 88-րդ րոպեին: Էդերը գերազանց անհատական անցումից հետո գրավեց շվեդների դարպասը եւ իտալացիներին դուրս բերեց 1/8 եզրափակիչ: 

Իտալացիները 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Շվեդիան ունի 1 միավոր:

E խմբում ընդգրկված են նաեւ Իռլանդիայի (1 միավոր) եւ Բելգիայի (0) հավաքականները, որոնք երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն հունիսի 18-ին:

Առաջին տուրում իտալացիները 2:0 հաշվով հաղթել են Բելգիայի թիմին, շվեդները 1:1 հաշվով են խաղացել իռլանդացիների հետ:

Եվրո-2016. E խումբ, երկրորդ տուր

Իտալիա - Շվեդիա՝ 1:0 

Էդեր, 88

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի (Տիագո Մոտա, 74), Էմանուելե Ջակերինի, Ալեսանդրո Ֆլորենցի (Ստեֆանո Ստուրարո, 85), Մարկո Պարոլո, Անտոնիո Կանդրեւա, Էդեր, Գրացիանո Պելե (Սիմոնե Ձաձա, 60):

Շվեդիա. Անդրեաս Իսակսոն, Էրիկ Յոհանսոն, Անդրեաս Գրանկվիստ, Վիկտոր Լինդելոֆ, Մարտին Օլսոն, Ալբին Էկդալ (Ջիմի Դուրմազ, 79), Էմիլ Ֆորսբերգ (Օսկար Լեւիցկի, 79), Սեբաստիան Լարսոն, Կիմ Չելստրյոմ, Ջոն Գվիդետի (Մարկուս Բերգ, 85), Զլատան Իբրահիմովիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով