21:50  ,  15 հունիսի, 2016

Եվրո-2016. Ռումինիան չպահպանեց հաղթական հաշիվը Շվեյցարիայի դեմ խաղում (ֆոտոշարք)

Ռումինիայի եւ Շվեյցարիայի հավաքականները հաղթողին չպարզեցին Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի A խմբի երկրորդ տուրում: Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսից հետո ռումինացիները 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ հաղթում էին նվազագույն հաշվով, բայց ընդմիջումից հետո Շվեյցարիայի թիմը խփեց պատասխան գոլը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռումինիան 1:2 հաշվով պարտվել էր Ֆրանսիային, իսկ Շվեյցարիան 1:0 հաշվով հաղթել էր Ալբանիային: Ֆրանսիան ու Ալբանիան հունիսի 15-ին կհանդիպեն Մարսելում:

Եվրո-2016. A խումբ, երկրորդ տուր

Ռումինիա - Շվեյցարիա՝ 1:1

Բոգդան Ստանկու, 18 – Ադմիր Մեհմեդի, 57

Ռումինիա. 12. Չիպրիան Տետերուշանու («Ֆիորենտինա») – 3. Ռազվան Ռաց («Ռայո Վալյեկանո», Ստելիանո Ֆիլիպ, 62), 6. Վլադ Կիրիկեշ («Նապոլի»), 21. Դրագոշ Գրիգորե («Ալ Սայլիա»), 22. Կրիստիան Սեպունարու («Պանդուրի»), 8. Միխայ Պինտիլի («Ստյաուա», Օվիդիու Հոբան, 46), 18. Անդրեյ Պրեպելիցո («Լուդոգորեց»), 7. Ալեքսանդրու Կիպչու («Ստյաուա»), 11. Գաբրիել Տորժե («Օսմանլիսպոր»), 19. Նիկոլաե Ստանչու («Ստյաուա»), 13. Կլաուդիու Կեշեյրու («Լուդոգորեց»):

Շվեյցարիա. 1. Յան Զոմեր («Բորուսիա Մ.») - 2. Ստեֆան Լիխտշտայներ («Յուվենտուս»), 13. Ռիկարդո Ռոդրիգես («Վոլֆսբուրգ»), 20. Յոհան Ջուրու («Համբուրգ»), 22. Ֆաբիան Շյոր («Հոֆենհայմ»), 10. Գրանիտ Ջակա («Արսենալ»), 11. Վալոն Բեհրամի («Ուոթֆորդ»), 15. Բլերիմ Ջեմաիլի («Ջենոա»), 18. Ադմիր Մեհմեդի («Բայեր»), 23. Ջերդան Շաքիրի («Սթոք Սիթի»), 9. Հարիս Սեֆերովիչ («Այնտրախտ Ֆ.», Բրիլ Էմբոլո, 63):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով