23:05  ,  13 հունիսի, 2016

ԵԱ. Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակիչում է

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկը կարողացավ նվաճել եզրափակիչի ուղեգիր: 

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս եկան նաեւ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Մադոյանը պարտվել է ռուս բռնցքամարտիկին, իսկ Հովհաննիսյանը առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ եւ հունիսի 14-ին Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի ռուս մարզիկի հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Հունիսի 13-ին 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը նվաճել էին բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում