10:35  ,  13 հունիսի, 2016

Եվրո-2016. Օրվա խաղերի անոնս

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 13-ին կանցկացվեն 3 խաղեր:

Պայքարի մեջ կմտնի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիայի հավաքականը, որը D խմբի երկրորդ խաղում կմրցի չեխերի հետ:

E խմբում կանցկացվեն Իռլանդիա - Շվեդիա եւ Բելգիա - Իտալիա դիմակայություններ:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ:

Եվրո-2016, առաջին տուր, հունիսի 13

D խումբ

Իսպանիա - Չեխիա՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Թուլուզ

E խումբ

Իռլանդիա - Շվեդիա՝ 20:00, Փարիզ

Բելգիա - Իտալիա՝ 23:00, Լիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով