23:56  ,  9 հունիսի, 2016

Փարիզ. Արոնյանը 7-րդն է, առաջատարներն են Կարլսենն ու Նակամուրան (աղյուսակ)

Փարիզում մեկնարկած Grand Chess Tour-ի մրցաշարի արագ շախմատի հինգ տուրերից հետո  հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակել է 4 միավոր եւ բաժանում է 6-9-րդ տեղերը (7-րդն է): Առաջատարներն են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, որոնք վաստակել են 7-ական միավոր: Հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքի համար՝ 1 միավոր:

Առաջին օրը Լեւոն Արոնյանը հաղթել է ֆրանսիացի Լորան Ֆրասինյեին, ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվել է Մագնուս Կարլսենի եւ ամերիկացի Ուեսլի Սոին:

Մրցաշարին մասնակցում են նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը: Արագ խաղի մրցաշարը կավարտվի հունիսի 10-ին: Հունիսի 11-ին եւ 12-ին կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը:

Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշարերը կլինեն հունիսի 15-21-ին Բրյուսելում, օգոստոսին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում եւ դեկտեմբերին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով