Փարիզում մեկնարկած Grand Chess Tour-ի մրցաշարի արագ շախմատի հինգ տուրերից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակել է 4 միավոր եւ բաժանում է 6-9-րդ տեղերը (7-րդն է): Առաջատարներն են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, որոնք վաստակել են 7-ական միավոր: Հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքի համար՝ 1 միավոր:
Առաջին օրը Լեւոն Արոնյանը հաղթել է ֆրանսիացի Լորան Ֆրասինյեին, ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվել է Մագնուս Կարլսենի եւ ամերիկացի Ուեսլի Սոին:
Մրցաշարին մասնակցում են նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը: Արագ խաղի մրցաշարը կավարտվի հունիսի 10-ին: Հունիսի 11-ին եւ 12-ին կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը:
Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշարերը կլինեն հունիսի 15-21-ին Բրյուսելում, օգոստոսին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում եւ դեկտեմբերին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի