13:55  ,  6 հունիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վաճառել Հենրիխ Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիան» որոշել է բաժանվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, որը հրաժարվում է երկարաձգել գործող պայմանագիրը, գրում է Kicker-ը:

Իլկայ Գյունդոգանի եւ Մատս Հումելսի տրանսֆերներից հետո «Բորուսիայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ եւս մեկ առաջատար ֆուտբոլիստ չի հեռանալու թիմից, սակայն մտափոխվել է: «Բորուսիան» պատրաստ է քննարկել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները: 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: Գերմանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը» եւ Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում