23:41  ,  31 մայիսի, 2016

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիների արդյունքները

Ռումինիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել Մարիա Գեւորգյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը խաղացել են ոչ ոքի, Մարիա Կուրսովան պարտություն է կրել:

Միանձնյա առաջատարը իսրայելցի Յուլյա Շվայգերն է, որը 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը՝ 3.5 միավոր (բաժանում է 10-27-րդ տեղերը): Մարիա Կուրսովան վաստակել է 3, Լիլիթ Գալոյանը՝ 2, Մարիա Գեւորգյանը՝ 1.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով