Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 19-րդ տուրում «Աթլետիկո Բուկարամանգան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լա Էքուիդադի» նկատմամբ:
Դաշտի տերերի 2 գոլերն էլ գլխի հարվածով խփել ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որն աչքի է ընկել 6-րդ ու 69-րդ րոպեներին: Հայաստանի հավաքականի թեկնածուն փոխարինվել է ավելացված ժամանակում: Դա Գեւգեոզյանի չորրորդ ու 5-րդ գոլերն էին ընթացիկ առաջնությունում:
«Աթլետիկո Բուկարամանգան» 22 միավորով 13-րդ տեղում է:
Տեսանյութում Գեւգեոզյանի գոլերը՝ 0:55-ից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում