15:02  ,  17 մայիսի, 2016

Սերժ Սարգսյանն ու Կիրսան Իլյումժինովը բացեցին աշխարհի առաջնությունը (ֆոտոշարք)

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ խուլերի շախմատի աշխարհի 16-րդ առաջնության հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին նաեւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը,  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդենը։

Շախմատի խուլերի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Առաջնությունն անցկացվելու է 7 ենթախմբերում։ Մրցաշարին մասնակցում են 24 երկրների 120 շախմատիստներ։

Առաջնության բացման առաջին խորհրդանշական քայլերը կատարեցին Սերժ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։ Սերժ Սարգսյանը սպիտակներով կատարեց առաջին քայլը, սեւերով խաղաց Կիրսամ Իլյումժինովը։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով