20:10  ,  7 մայիսի, 2016

ԲԿՄԱ-ն ու «Զենիթը» հաղթանակներ տարան, Կառլեն Մկրտչյանն անցկացրեց 90 րոպե

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն տանը նվազագույն հաշվով հաղթեց Գրոզնիի «Թերեկին» եւ, վաստակելով 56 միավոր, վերադարձավ առաջին տեղ: Երկրորդ տեղում գտնվող «Ռոստովն» ունի 54 միավոր:

Պետերբուրգյան «Զենիթը» Մախաչկալայում նվազագույն հաշվով հաղթեց «Անժիին», որի մեկնարկային կազմում 90 րոպե անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը՝ ավելացված ժամանակում ստանալով դեղին քարտ: «Զենիթը» 52 միավորով երրորդն է, իսկ «Անժին» հետնապահն է՝ 19 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր

ԲԿՄԱ - «Թերեկ»՝ 1:0

Պոնտուս Վերնբլում, 18

Հեռացում՝ Լյուկ Ուիլշիր, 81 («Թերեկ»)

«Անժի» - «Զենիթ»՝ 0:1

Արտյոմ Ձյուբա, 26

Հեռացում՝ Բերնարդ Բերիշա, 90 Անժի»)

«Կուբան» - «Մորդովիա»՝ 1:2

Իբրահիմ Բալդե, 6 – Եվգենի Լուցենկո, 2, Միլան Պերենդիա, 85

«Ռուբին» - «Կրասնոդար»՝ 20:30-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում