Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը նվաճեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացված Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը՝ վերջին տուրում սպիտակներով պարտության մատնելով ուկրաինացի Պավել Էլյանովին եւ վաստակելով 6 միավոր:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ եւ 39-րդ քայլում համաձայնեց ոչ ոքիի: Լեւոն Արոնյանը 5.5 միավորով գրավեց երկրորդ տեղը:
Հայ գրոսմայստերին հնարավորություն ունեին հասնել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) զույգի հաղթողը, սակայն երեքն էլ վաստակեցին կես միավոր եւ մրցաշարն ավարտեցին 5-ական միավորով:
Հիշեցնենք, որ նախավերջին տուրում Արոնյանը (7 ոչ ոքի, 2 հաղթանակ) սպիտակներով պարտության էր մատնել Կարլսենին:
Norway Chess 2016, 9-րդ տուր
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 1:0
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Վերջնական մրցաշարային դրությունը. Կարլսեն՝ 6, Արոնյան՝ 5.5, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Կրամնիկ՝ 5-ական, Լի, Հարիկրիշնա՝ 4.5-ական, Գիրի՝ 4, Էլյանով՝ 3, Գրանդելիուս՝ 2.5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում