23:06  ,  28 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը կիսում են առաջին տեղը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess 2016 սուպերմրցաշարի վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 5-ական միավորով կիսում են առաջին տեղը: Նրանցից կեսական միավոր են հետ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Հիշեցնենք, որ 8-րդ տուրում Լեւոն Արոնյաննը սպիտակներով 31-րդ քայլում պարտության է մատնել Մագնուս Կարլսենին՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը Ստավանգերում:

Ապրիլի 29-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը սեւերով կմրցի հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի, Կարլսենը սպիտակներով՝ ուկրաինացի Պավել Էլյանովի հետ:

Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի կայծակնային եւ արագ խաղի թայ-բրեյքում վերջին տուրից հետո, ապրիլի 29-ին: Եթե երկուսից ավելի շախմատիստներ ունենան հավասար միավորներ, թայ-բրեյքը կանցկացվի ապրիլի 30-ին: 

Norway Chess 2016, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0 

Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 1:0

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Լի Չաո (Չինաստան)՝ 0:1 

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 0.5:0.5 

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Արոնյան, Կարլսեն՝ 5-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Կրամնիկ՝ 4.5-ական, Լի, Հարիկրիշնա՝ 4-ական, Գիրի՝ 3.5, Էլյանով՝ 3, Գրանդելիուս՝ 2:

9-րդ տուրի զույգերը. Հարիկրիշնա - Արոնյան, Կարլսեն - Էլյանով, Տոպալով - Կրամնիկ, Գրանդելիուս - Վաշյե-Լագրավ, Լի - Գիրի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով