21:54  ,  27 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Լեւոն Արոնյանի հաղթանակը վեց ոչ ոքիներից հետո

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess 2016 սուպերմրցաշարում երկրորդ հանգստյան օրվանից հետո անցկացվող 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ուկրաինացի Պավել Էլյանովի հետ եւ հաղթանակ տարավ 45-րդ քայլում:  

Նախորդ 6 տուրերի պարտիաները Լեւոն Արոնյանն ավարտել էր ոչ ոքի եւ այս հաղթանակից հետո ունի 4 միավոր:
Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: 7-րդ տուրի երկու պարտիա դեռ չի ավարտվել:

Norway Chess 2016, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0 

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) 

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5 

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Լի Չաո (Չինաստան) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով