20:42  ,  24 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Լեւոն Արոնյանի 5-րդ ոչ ոքին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess 2016 սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 38-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի: Լեւոն Արոնյանը վաստակել է 2.5, Վաշյե-Լագրավը՝ 3 միավոր:

Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Norway Chess 2016, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5 

Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) - Պավել էլյանով (Ուկրաինա)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Լի Չաո (Չինաստան) 

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) 

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Կարլսեն՝ 3, Վաշյե-Լագրավ, Կրամնիկ՝ 2.5-ական, Լի, Տոպալով, Գիրի, Արոնյան՝ 2-ական, Էլյանով, Հարիկրիշնա՝ 1.5-ական, Գրանդելիուս՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով